«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Տարօրինակ և ուրախ երկիր է Հայաստանը

Տարօրինակ և ուրախ երկիր է Հայաստանը
29.04.2023 | 21:21

Այստեղ համագործակցում են Տիկտոկն ու Քննչական կոմիտեն, իսկ Երևան-Կապան հավանական չվերթի, հնարավոր ավիատոմսն արժենալու է 80 000 ՀՀ դրամ:

Իհարկե, լավ կլիներ, որ Քննչական կոմիտեն համագործակցեր օրենքի հետ, իսկ Երևան-Կապան չվերթի արժեքը գոնե չտարբերվեր, օրինակ, Երևան-Լարնակա-Երևան (ուղեբեռով մոտ 34 000 ՀՀ դրամ) կամ Երևան-Միլան-Երևան (ուղեբեռով մոտ 50 000 ՀՀ դրամ) երկկողմանի ավիատոմսերի արժեքից:

Սակայն, դա էական չէ:

Տարօրինակ և ուրախ երկիր է Հայաստանը՝ թիվ 1 երկիրն աշխարհում:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2163

Մեկնաբանություններ